Կայքի մասին

«Հանրակրթությունը Հայաստանում - վիճակագրական տեղեկատու» կայքում ներկայացված են Հայաստանի հանրակրթական ուսումնական հաստատությունների գործունեությունը բնութագրող վիճակագրական ցուցանիշներ:

Տեղեկատուն կազմվել է «Հանրակրթական ուսումնական հաստատությունների գործունեության մասին» վարչական վիճակագրական հաշվետվության տվյալների հիման վրա, որոնք լրացրել են Հայաստանի հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունները:

Տեղեկատուում տեղ են գտել նաև ՀՀ պետական ուսումնական հաստատություններում Էլեկտրոնային կրթական նյութերի գծով կարիքների գնահատման և տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների ներդրման և օգտագործման հետազոտության արդյունքները:

Վարչական վիճակագրական հաշվետվությունների բաշխման, հավաքագրման, ստուգման, տվյալների մուտքագրման ու ամփոփման աշխատանքները կազմակերպել է Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը (ԿՏԱԿ)` մարզային համակարգողների մասնակցությամբ:

Աշխատանքի կատարմանը նպաստել են Երևանի քաղաքապետարանի և Հայաստանի մարզպետարանների կրթության վարչությունները: Համատեղ աշխատանքի շնորհիվ կրթության կառավարման տեղեկատվական համակարգի շտեմարանում հավաքվել, պահպանվել, վերլուծվել ու ամփոփվել են Հայաստանի հանրակրթությունը բնութագրող տվյալները:

Նախորդ տարիներին վիճակագրական տվյալները հրապարակվել են տեղեկագրերի տեսքով, բաժանվել շահագրգիռ կողմերին, ինչպես նաև նրանց էլեկտրոնային տարբերակները հրապարակվել են Հայկական կրթական միջավայր պորտալում և Պաշարների շտեմարան կայքում:

2013 թվականին Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնում սեփական նախաձեռնությամբ մշակվեց ու ստեղծվեց տեղեկատուի կայք տարբերակը, որտեղ առավել հարմար եղանակով կարելի է գտնել և ուսումնասիրել անհրաժեշտ տեղեկատվությունը:

Կայքը գտնվում է տվյալների ներմուծման և վերջնական կարգավորումների փուլում, բոլոր բաժիններն ու տվյալները հասանելի կլինեն առաջիկա օրերին:

Տեղեկագրերի էլեկտրոնային տարբերակներ