Քաղաքային և գյուղական բնակավայրեր

Ուս. տարի 2009-2010, 2010-2011, 2011-2012, 2012-2013, 2013-2014, 2014-2015, 2015-2016, 2016-2017

Ընդհանուր տեղեկատվություն

Հանրակրթական ուսումնական հաստատություններ

2011-2012 ուսումնական տարում Հայաստանի քաղաքային բնակավայրերում գործել է 573 հանրակրթական ուսումնական հաստատություն կամ հանրակրթական ուսումնական հաստատությունների ընդհանուր քանակի 39.8%-ը, որից 529-ը` պետական, 44-ը` ոչ պետական: Գյուղական բնակավայրերում գործել է 868 հաստատություն կամ հանրակրթական ուսումնական հաստատությունների ընդհանուր քանակի 60.2%-ը, որից 867-ը` պետական, 1-ը` ոչ պետական:
 
2011-2012 ուսումնական տարում քաղաքային և գյուղական բնակավայրերում գործել է 13 տարրական դպրոց, որից 4-ը կամ 30.8%-ը` քաղաքային, իսկ 9-ը կամ 69.2%-ը` գյուղական:

2011-2012 ուսումնական տարում քաղաքային և գյուղական բնակավայրերում գործել է 495 հիմնական դպրոց, որից 346-ը կամ 69.9%-ը` քաղաքային, իսկ 149-ը կամ 30.1%-ը` գյուղական:

2011-2012 ուսումնական տարում քաղաքային և գյուղական բնակավայրերում գործել է 118 ավագ դպրոց, որից 112-ը կամ 94.9%-ը` քաղաքային, իսկ 6-ը կամ 5.1%-ը` գյուղական:

2011-2012 ուսումնական տարում քաղաքային բնակավայրերում գործել է 18 վարժարան: Գյուղական բնակավայրերում վարժարաններ չեն գործել:

2011-2012 ուսումնական տարում քաղաքային և գյուղական բնակավայրերում գործել է 797 միջնակարգ դպրոց, որից 93-ը` քաղաքային, իսկ 704-ը` գյուղական: 

 

Սովորողներ

2010-2011 ուսումնական տարվա համեմատ քաղաքային բնակավայրերում սովորողների թվաքանակն աճել է 8891-ով կամ 3.9%-ով, իսկ գյուղական բնակավայրերում` 6656-ով կամ սովորողների ընդհանուր թվաքանակի 4.6%-ով:

2011-2012 ուսումնական տարում Քաղաքային բնակավայրերի հանրակրթական հաստատություններ հաճախել է 233837 սովորող կամ սովորողների ընդհանուր թվաքանակի 60.5%-ը, որից 120665-ը կամ 51.6%-ը` տղա, իսկ 113172-ը կամ 48.4%-ը` աղջիկ: Գյուղական բնակավայրերի հաստատություններ հաճախել է 152602 սովորող կամ սովորողների ընդհանուր թվաքանակի 39.5%-ը, որից 79821-ը կամ 52.3%-ը` տղա, իսկ 72781-ը կամ 47.7%-ը` աղջիկ:

 

Ուսուցիչներ

2010-2011 ուսումնական տարվա համեմատ` ուսուցիչների թվաքանակն աճել է 355-ով կամ 0.9%-ով, որից 195-ը կամ 0.9%-ը` քաղաքային, իսկ 160-ը կամ 0.8%-ը` գյուղական: 

2011-2012 ուսումնական տարում քաղաքային բնակավայրերի հանրակրթական հաստատություններում աշխատել է 22284 ուսուցիչ կամ ուսուցիչների ընդհանուր թվաքանակի 53.4%-ը, իսկ գյուղական բնակավայրերում` 19473 ուսուցիչ կամ ուսուցիչների ընդհանուր թվաքանակի 46.6%-ը:

Վիճակագրական տվյալներ