Սովորողներ

Ուս. տարի 2009-2010, 2010-2011, 2011-2012, 2012-2013, 2013-2014, 2014-2015, 2015-2016, 2016-2017

Ընդհանուր տեղեկատվություն

2011-2012 ուսումնական տարում Հայաստանում ուսումնական հաստատություններ հաճախել է 386439 սովորող, որից 200486-ը` տղա, 185953-ը`աղջիկ: 2010-2011 ուսումնական տարվա համեմատ սովորողների քանակն աճել է 4.2%-ով: Այն հիմնականում պայմանավորված է եղել ավագ դպրոցում 12-ամյա կրթական համակարգի ներդրմամբ, որի արդյունքում 2010-2011 ուսումնական տարում ավարտական 11-րդ դասարանում շրջանավարտներ չեն արձանագրվել` 12-րդ դասարան ձևավորելու նպատակով: Պետական հաստատություններ հաճախել է 380696 սովորող, որից` 197310-ը կամ 51.8%-ը` տղա և 183386-ը կամ 48.2%-ը` աղջիկ, իսկ ոչ պետական` 5743 սովորող, որից 3176-ը կամ 55.3%-ը`տղա և 2567-ը կամ 44.7%`աղջիկ:
 
2011-2012 ուսումնական տարում ընդհանուր հանրակրթական դպրոցներ հաճախել է 380079 սովորող կամ սովորողների ընդհանուր թվաքանակի 98.3%-ը, որից 374487-ը` պետական, իսկ 5592-ը` ոչ պետական: 2010-2011 ուսումնական տարվա համեմատ սովորողների ընդհանուր թվաքանակն ընդհանուր հանրակրթական դպրոցներում աճել է 4.0%-ով: 

2011-2012 ուսումնական տարում մասնագիտացված հանրակրթական դպրոցներ հաճախել է 3711 սովորող կամ սովորողների ընդհանուր թվաքանակի 1.0%-ը, որից 3560-ը` պետական, իսկ 151-ը` ոչ պետական: 2010-2011 ուսումնական տարվա համեմատ սովորողների ընդհանուր թվաքանակը մասնագիտացված հանրակրթական դպրոցներում աճել է 36.3%-ով: 

2011-2012 ուսումնական տարում պետական հատուկ հանրակրթական դպրոցներ հաճախել է 2649 սովորող կամ սովորողների ընդհանուր թվաքանակի 0.7%-ը: 2010-2011 ուսումնական տարվա համեմատ սովորողների ընդհանուր թվաքանակը հատուկ հանրակրթական դպրոցներում նվազել է 6.2%-ով:

2011-2012 ուսումնական տարում տարրական դպրոցներ հաճախել է 570 սովորող կամ սովորողների ընդհանուր թվաքանակի 0.1%-ը, որից 158-ը` պետական, իսկ 412-ը` ոչ պետական: 2010-2011 ուսումնական տարվա համեմատ տարրական դպրոցներում սովորողների ընդհանուր թվաքանակն աճել է 23.4%-ով:

2011-2012 ուսումնական տարում հիմնական դպրոցներ հաճախել է 154289 սովորող կամ սովորողների ընդհանուր թվաքանակի 39.9%-ը, որից 153975-ը կամ 39.8%-ը` պետական, իսկ 314-ը` 0.08%-ը` ոչ պետական: 2010-2011 ուսումնական տարվա համեմատ հիմնական դպրոցներում սովորողների ընդհանուր թվաքանակն աճել է 12.5%-ով: 

2011-2012 ուսումնական տարում ավագ դպրոցներ հաճախել է 56651 սովորող կամ սովորողների ընդհանուր թվաքանակի 14.6%-ը, որից 56021-ը` պետական, իսկ 630-ը` ոչ պետական: 2010-2011 ուսումնական տարվա համեմատ ավագ դպրոցներում սովորողների ընդհանուր թվաքանակն աճել է 24.4%-ով:
 
2011-2012 ուսումնական տարում վարժարաններ հաճախել է 4774 սովորող կամ սովորողների ընդհանուր թվաքանակի 1.2%-ը, որից 4245-ը` պետական, իսկ 529-ը` ոչ պետական: 2010-2011 ուսումնական տարվա համեմատ վարժարաններում սովորողների ընդհանուր թվաքանակն աճել է 16.3%-ով:
 
2011-2012 ուսումնական տարում միջնակարգ դպրոցներ հաճախել է 170155 սովորող կամ սովորողների ընդհանուր թվաքանակի 44.0%-ը, որից 166297-ը` պետական, իսկ 3858-ը` ոչ պետական: 2010-2011 ուսումնական տարվա համեմատ միջնակարգ դպրոց ներում սովորողների ընդհանուր թվաքանակն աճել է 8.0%-ով:

2011-2012 ուսումնական տարում տարրական դասարաններ (1-4) հաճախել է 138470 սովորող կամ սովորողների ընդհանուր թվաքանակի 35.8%-ը, որից 19.1%-ը` տղա, իսկ 16.7%-ը` աղջիկ: 2010-2011 ուսումնական տարվա համեմատ տարրական դասարաններում սովորողների ընդհանուր թվաքանակն աճել է 1.3%-ով:
 
2011-2012 ուսումնական տարում միջին դասարաններ (5-9) հաճախել է 154076 սովորող կամ սովորողների ընդհանուր թվաքանակի 39.8%-ը, որից 21.2%-ը` տղա, իսկ 18.6%-ը` աղջիկ: 2010-2011 ուսումնական տարվա համեմատ միջին դասարաններում սովորողների ընդհանուր թվաքանակը նվազել է 5.5%-ով:

2011-2012 ուսումնական տարում ավագ դասարաններ (10-12) հաճախել է 93893 սովորող կամ սովորողների ընդհանուր թվաքանակի 24.3%-ը, որից 12.8%-ը` տղա, իսկ 11.5%-ը` աղջիկ: 2010-2011 ուսումնական տարվա համեմատ ավագ դասարաններում սովորողների ընդհանուր թվաքանակն աճել է 34.5%-ով:

2011-2012 ուսումնական տարում հայաստանից այլ երկրներ սովորողների արտահոսքը կազմել է 5081 հոգի կամ սովորողների ընդհանուր թվաքանակի 1.3%-ը, որից 1968-ը կամ ընդհանուրի 0.6%-ը` Երևանից, իսկ 3113-ը կամ ընդհանուրի 0.8%-ը` մարզերից: 2010-2011 ուսումնական տարվա համեմատ Հայաստանից սովորողների արտահոսքն աճել է 11.0%-ով:

2011-2012 ուսումնական տարում սովորողների ներհոսքը Հայաստան կազմել է 1677 սովորող կամ վերջինններիս ընդհանուր թվաքանակի 0.4%-ը, որից 833-ը կամ ընդհանուրի 0.2%-ը` Երևան, իսկ 844-ը կամ ընդհանուրի 0.2%-ը` մարզեր: 2010-2011 ուսումնական տարվա համեմատ սովորողների ներհոսքը Հայաստան աճել է 10.3%-ով:

Վիճակագրական տվյալներ