Սովորողներ

Ուս. տարի 2009-2010, 2010-2011, 2011-2012, 2012-2013, 2013-2014, 2014-2015, 2015-2016, 2016-2017

Ընդհանուր տեղեկատվություն

Հայաստանի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատություններ 2012-2013 ուսումնական տարում հաճախել են 368708 սովորողներ, որից 177118-ը կամ 48%-ը՝ աղջիկ: Նախորդ տարվա համեմատ սովորողների թվաքանակը նվազել է 3.2%-ով, որը պայմանավորված է մի քանի գործոններով, մասնավորապես. հիմնական դպրոցն ավարտելուց հետո նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական հաստատություններում կրթությունը շարունակող երեխաների թվաքանակի մեծացմամբ, ՀՀ կրթության և գիտության նա խա րարության հետևողական աշխատանքների արդյունքում դպրոցների կողմից սովորողների թվաքանակի ճիշտ ներկայացմամբ, միգրացիոն և այլն:

Պետական ուսումնական հաստատություններում սովորողների թիվը կազմել է սովորողների ընդհանուր թվա քանակի 97.9%-ը կամ 361228 սովորող, որից՝ 173769 աղջիկ:

Ուսումնական հաստատություններում սովորողների թվաքանակն ըստ կրթական ծրագրերի աստիճանի բաշխվել է հետևյալ կերպ. տարրական դպրոց՝ 0.2%, հիմնական դպրոց՝ 36.9%, ավագ դպրոց՝ 13.5%, վարժարան՝ 1.1% և միջնակարգ դպրոց՝ 48.4%:

Հատուկ հանրակրթական դպրոցներ հաճախող երեխաների թվաքանակը այս ուսումնական տարում նվազել է 9.3%-ով՝ կազմելով 2401: Երեխաների թվաքանակի նվազումը պայմանավորված է ներառական կրթություն իրականացնող դպրոցների ավելացմամբ:

2012-2013 ուսումնական տարում կտրուկ աճել է երկտարեցիների թվաքանակը՝ նախորդ տարվա 453 սովորողից հասնելով 1450 սովորողի: Աճը կազմում է մոտ 68.8%: Նման կտրուկ աճի պատճառները բացահայտելու համար 2013-2014 ուստարում կիրականացվի հետազոտություն ՀՀ բոլոր հանրակրթական դպրոցներում:

Աճել է նաև ըստ տարբեր պատճառների ուսումն անավարտ թողած և դպրոցից հեռացած սովորողների թվաքանակը՝ նախորդ տարվա 758 սովորողից դառնալով 1070: Աճը կազմել է շուրջ 40.8%: Դպրոցից հեռացած սովորողների թվաքանակի հիմնական մասը (շուրջ 70%) բաժին է ընկնում դպրոցից՝ ցանկության բացակայության հիմնավորմամբ դուրս եկածներին: Այդ ցուցանիշն աճել է 15 և բարձր, այսինքն, հիմնական դպրոց ավարտելու տարիքի երեխաների թվաքանակի հաշվին: Սակայն, համաձայն «Կրթության մասին» ՀՀ օրենքի Հոդված 18-ի 7-րդ «Հիմնական ընդհանուր կրթությունը պարտադիր է: Հիմնական ընդհանուր կրթության պարտադիր լինելու պահանջը պահպանվում է մինչև սովորողի 16 տարին լրանալը, եթե այն չի բավարարվել ավելի վաղ: 16 տարին լրանալուց հետո սովորողը ծնողների (որդեգրողների կամ հոգաբարձուի) համաձայնությամբ կարող է թողնել դպրոցը» կետի, քաղաքացին կարող է 9-րդ դասարանից հետո ուսումն ընդհանրապես չշարունակել: Հարկ է նշել նաև, որ երբևէ որևէ ուսումնասիրություն  չի իրականացվել պարզելու համար, թե ուսումն անավարտ թողած այդ սովորողներից քանիսն են հաջորդ տարիներին շարունակել իրենց կրթությունը: Այս ցուցանիշը պետք է վերանայվի և հաջորդ ուսումնական տարում կունենանք ավելի հստակ վիճակագրություն ուսումն անավարտ թողած սովորողների վերաբերյալ:

Միջին դպրոցում ընդգրկվածության ցուցանիշը շարունակում է մնալ ցածր: Այն պայմանավորված է 2006 թվականին 12-ամյա կրթության անցման կապակցությամբ երկու առաջին դասարանների կազմավորմամբ, որի արդյունքում ներկայումս 7-րդ դասարանում ունենք համապատասխան տարիքային խմբի համեմատությամբ թերի համալրված դասարան: Միջին դպրոցում այդ խնդիրը կլուծվի 2014-2015 ուստարում, երբ այդ դասարանը կավարտի հիմնական դպրոցը: 

Հայաստանի հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորողների թվաքանակը ՀՀ մարզերում և մայրաքաղաք Երևանում

Վիճակագրական տվյալներ