Հանրակրթական ուսումնական հաստատություններ

Ուս. տարի 2009-2010, 2010-2011, 2011-2012, 2012-2013, 2013-2014, 2014-2015, 2015-2016, 2016-2017

Ընդհանուր տեղեկատվություն

2011-2012 ուսումնական տարում Հայաստանում գործել է հանրակրթական ծրագրեր իրականացնող 1441 ուսումնական հաստատություն, որից 1396-ը կամ քանակի 96.9%-ը` պետական, իսկ 45-ը կամ 3.1%-ը` ոչ պետական, որից 1186-ը` մարզերում, 1177-ը` պետական, 9-ը` ոչ պետական: 

2011-2012 ուսումնական տարում Երևանում բացվել են 3 ոչ պետական ուսումնական հաստատություններ («Վարուժնակ» տարրական, Հայ-ռուսական/սլավոնական համալսարանի «Ուսմունք» միջնակարգ դպրոցները և «Այբ» կրթական հանգույցը): Թվով 6 պետական (ք. Երևանի թիվ 18 հատուկ, ք. Աբովյանի Կոտայքի երեկոյան միջնակարգ, գ. Բայսզի, գ. Դիցմայրի հիմնական դպրոցները, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Կապանի մասնաճյուղի և Հայաստանի պետական ագրարային համալսարանի Ախուրյանի հենակետային վարժարանները) և 5 ոչ պետական (ք. Երևանի «Վահագնիկ», «Գիտարշավ», «Գալիոտ» միջնակարգ, «Ռոզելիտա» տարրական դպրոցները և «Ա. Խալաթյան» կրթահամալիրը) հանրակրթական ուսումնական հաստատությունների գործունեությունը կասեցվել է: Կասեցվել է նաև «Ուսուցիչների ստեղծագործական վարպետանոցներ» հանրակրթական ուսումնական հաստատության գործունեությունն ավագ դասարանների մակարդակում: 

2011-2012 ուսումնական տարում Հայաստանում գործել է 1400 ընդհանուր հանրակրթական դպրոց, ինչը կազմել է հաստատությունների ընդհանուր քանակի 97.1%-ը, որից 1357-ը կամ 96.9%-ը` պետական, 43-ը կամ 3.1%-ը` ոչ պետական, որից 1169-ը` մարզերում, 1157-ը` պետական, իսկ 8-ը` ոչ պետական: 2010-2011 ուսումնական տարվա համեմատ ընդհանուր հանրակրթական դպրոցների քանակը նվազել է 0.8%-ով: 

2011-2012 ուսումնական տարում Հայաստանում գործել է 14 մասնագիտացված հանրակրթական դպրոց, ինչը կազմել է հաստատությունների ընդհանուր քանակի 1.0%-ը, որից 12-ը կամ 85.7%-ը` պետական, 2-ը կամ 14.3%-ը` ոչ պետական, որից 7-ը` մարզերում, 6-ը` պետական, իսկ 1-ը` ոչ պետական: 2010-2011 ուսումնական տարվա համեմատ մասնագիտացված հանրակրթական դպրոցների ընդհանուր քանակն աճել է 27.3%-ով:
 
2011-2012 ուսումնական տարում Հայաստանում գործել է 27 պետական հատուկ հանրակրթական դպրոց, ինչը կազմել է հաստատությունների ընդհանուր քանակի 1.9%-ը, որից 14-ը` մարզերում: 2010-2011 ուսումնական տարվա համեմատ հատուկ հանրակրթական դպրոցների ընդհանուր քանակը նվազել է 3.6%-ով: 

2011-2012 ուսումնական տարում Հայաստանում գործել է 13 տարրական դպրոց, ինչը կազմել է հաստատությունների ընդհանուր քանակի 0.9%-ը, որից 9-ը կամ 69.2%-ը` պետական, 4-ը կամ 30.8%-ը` ոչ պետական, որից 4-ը` մարզերում: 2010-2011 ուսումնական տարվա համեմատ տարրական դպրոցների ընդհանուր քանակը մնացել է անփոփոխ:

2011-2012 ուսումնական տարում Հայաստանում միջին դպրոց չի գործել: 

2011-2012 ուսումնական տարում Հայաստանում գործել է 495 հիմնական դպրոց, ինչը կազմել է հաստատությունների ընդհանուր քանակի 34.4%-ը, որից 491-ը կամ 99.2%-ը` պետական, իսկ 4-ը կամ 0.8%-ը` ոչ պետական: Պետական հիմնական դպրոցներից 337-ը գործել է մարզերում: 2010-2011 ուսումնական տարվա համեմատ հիմնական դպրոցների ընդհանուր քանակն աճել է 8.3%-ով:

2011-2012 ուսումնական տարում Հայաստանում ձևավորվել է 107 առանձնացված պետական ավագ դպրոց, այդ թվում` 3-ը` Արագածոտնում, 5-ը` Արարատում, 6-ը` Արմավիրում, 7-ը` Գեղարքունիքում, 11-ը` Լոռիում, 11-ը` Կոտայքում, 13-ը` Շիրակում, 5-ը` Սյունիքում, 3-ը` Վայոց ձորում և 4-ը` Տավուշում: Երևանում գործել է թվով 39 առանձնացված պետական ավագ դպրոց, որից 3-ը 2009թ. ձևավորվել են Երևանի Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում, դրանք են` Արհեստագործական ավագ դպրոցը, Գեղարվեստի ավագ դպրոցը և Երևանի Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի ավագ դպրոցը: Ավագ դպրոցի կարգավիճակ ունեցել են նաև Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի (ԵրՃՇՊՀ), Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (ՀՊՃՀ), Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի (ՀՊՄՀ), Հայաստանի պետական ագրարային համալսարանի (ՀՊԱՀ), Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի (ՎՊՄԻ), Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Վանաձորի մասնաճյուղի հենակետային ավագ դպրոցները և ք. Երևանի թիվ 2 հատուկ հանրակրթական կրթահամալիրը: Բացի այդ Հայաստանում ձևավորվել է թվով 8 ավագ դպրոցի կարգավիճակ ունեցող ոչ պետական հանրակրթական ուսումնական հաստատություն: Դրանք են` ք. Երևանի «Հայբուսակ», «Հյուսիսային», «Եվրասիա», «Մխիթար Գոշ», ք. Եղեգնաձորի «Գիտելիք համալսարան հիմնադրամ» համալսարանների հենակետային, ինչպես նաև «Իմաստասեր», «Այբ» կրթական հանգույցի, «ԱԶՊԱԹ-ՎԵՏԵՐԱՆ» դատական փորձագիտության և հոգեբանության ինստիտուտի ավագ դպրոցները:
 
Այսպիսով, 2011-2012 ուսումնական տարում Հայաստանում գործել է 118 ավագ դպրոց, ինչը կազմել է հաստատությունների ընդհանուր քանակի 8.2%-ը, որից 110-ը կամ 93.2%-ը` պետական, 8-ը կամ 6.8%-ը` ոչ պետական, որից 70-ը` մարզերում, 69-ը` պետական, իսկ 1-ը` ոչ պետական: 2010-2011 ուսումնական տարվա համեմատ ավագ դպրոց ների ընդհանուր քանակն աճել է 15.7%-ով:
 
2011-2012 ուսումնական տարում Հայաստանում գործել է 18 վարժարան, ինչը կազմել է հաստատությունների ընդհանուր քանակի 1.2%-ը, որից 16-ը կամ 88.9%-ը` պետական, 2-ը կամ 11.1%-ը` ոչ պետական: Պետական վարժարաններից 13-ը գործել է մարզերում: 2011-2012 ուսումնական տարվա համեմատ վարժարանների ընդհանուր քանակը նվազել է 14.3%-ով:
 
2011-2012 ուսումնական տարում Հայաստանում գործել է 797 միջնակարգ դպրոց, ինչը կազմել է հաստատությունների ընդհանուր քանակի 55.3%-ը, որից 770-ը կամ 96.6%-ը` պետական, 27-ը կամ 3.4%-ը` ոչ պետական, որից 757-ը` մարզերում, 749-ը` պետական, իսկ 8-ը` ոչ պետական: 2010-2011 ուսումնական տարվա համեմատ միջնակարգ դպրոցների ընդհանուր քանակը նվազել է 7%-ով: 

2011-2012 ուսումնական տարում Մինչև 100 սովորող ունեցող հանրակրթական ուսումնական հաստատությունները կազմել են հաստատությունների ընդհանուր քանակի 28.5%-ը, ընդ որում, այս ցուցանիշը բարձր է եղել Սյունիքի մարզում` 60.3%, Արագածոտնի մարզում` 48.8% և Վայոց ձորի մարզում` 48.1%, իսկ 1001 և ավելի սովորողներ ունեցող հաստատությունները կազմել են հաստատությունների ընդհանուր քանակի 1.8%-ը:

2011-2012 ուսումնական տարում Հաստատությունների 18.5%-ն ունեցել են շենքի ընթացիկ նորոգման, 40.8%-ը` հիմնանորոգման կարիք, իսկ 40.7%-ը գտնվել են բավարար վիճակում: Հայաստանի 1233 կամ հաստատությունների ընդհանուր քանակի 85.6%-ը միացված են եղել ինտերնետին, որից 982-ը` մարզերում: 2010-2011 ուսումնական տարվա համեմատ այն աճել է 4.2%-ով: 

2011-2012 ուսումնական տարում Հայաստանի 935 կամ հաստատությունների ընդհանուր քանակի 64.9%-ը միացված են եղել Հայաստանի դպրոցների ինտերնետային ցանցին (ՀԴԻՑ), որից 718-ը` մարզերում: 

Վիճակագրական տվյալներ