Հանրակրթական ուսումնական հաստատություններ

Ուս. տարի 2009-2010, 2010-2011, 2011-2012, 2012-2013, 2013-2014, 2014-2015, 2015-2016, 2016-2017

Ընդհանուր տեղեկատվություն

2012-2013 ուսումնական տարում Հայաստանում գործել է հանրակրթական ծրագրեր իրականացնող 1435 ուսումնական հաստատություն, որից 1388-ը կամ 96.7%-ը` պետական, իսկ 47-ը կամ 3.3%-ը` ոչ պետական: Քաղաքային համայնքներում գործել է դպրոցների ընդհանուր թվաքանակի 39.8%-ը, իսկ գյուղականում՝ 60.2%-ը: 

2011-2012 ուսումնական տարվա համեմատ` հանրակրթական դպրոցների ընդհանուր քանակը նվազել է 0.4%-ով: Դպրոցների օպտիմալացման շրջանակներում փակվել են Երևանի թիվ 25, Գեղարքունիքում՝ Բարեպատի, Շիրակում՝ Բարձրաշենի, Վայոց Ձորում՝ Փոռի հիմնական դպրոցները, Արագածոտնում Ապարանի ֆիզմաթ վարժարանը: Շիրակում Ախուրյանի Գյուղակադեմիայի հենակետային վարժարանը և Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ավագ դպրոցները միավորվել են համապատասխանաբար Ախուրյանի Ն. Աղբալյանի անվան և Երևանի Մ. Աբեղյանի անվան թիվ 3 ավագ դպրոցների հետ: 

2012-2013 ուսումնական տարում կասեցվել է Երևանի ոչ պետական «Էթերա» տարրական դպրոցի գործունեությունը:

Հայաստանում այս ուսումնական տարում գործել են 13 մասնագիտացված (1 ոչ պետական) և 27 պետական հատուկ հանրակրթական դպրոցներ, որոնք կազմում են դպրոցների ընդհանուր թվա քանակի՝ համապատասխանա բար 0.9%-ը և 1.9%-ը: Հատուկ դպրոցներից 14-ը գտնվում են մարզերում: 2011-2012 ուսումնական տարվա համեմատ` հատուկ հանրակրթական դպրոցների ընդհանուր քանակը մնացել է անփոփոխ:

Հայաստանում գործել է 12 տարրա կան դպրոց, ինչը կազմում է հաստատությունների ընդհանուր քա նակի 0.8%-ը: Տարրական 11 պե տա կան դպ րոց ները գտնվում են մարզերում, իսկ 1, ոչ պետական դպրոցը, Երևանում:

Հաշվետու ուսումնական տարում Հայաստանում գործել է 461 հիմնական դպրոց, ինչը կազմում է հաստատությունների ընդհանուր թվաքանակի 32.2%-ը: Հիմնական դպրոցներից 306-ը գործել են մարզերում:

2012-2013 ուստարում Հայաստանում գործունեություն է ծավալել առանձին գործող 109 ավագ դպրոց, այդ թվում. 44-ը՝ Երևանում, 3-ը` Արագածոտնում, 4-ը` Արարատում, 6-ը` Արմավիրում, 6-ը` Գեղարքունիքում, 9-ը` Լոռիում, 12-ը` Կոտայքում, 12-ը` Շիրակում, 5-ը` Սյունիքում, 4-ը` Վայոց ձորում և 4-ը` Տավուշում: Դրանցից 10-ը ավագ դպրոցի կարգավիճակ ունեցող ոչ պետական հանրակրթական ուսումնական հաստատություններ են. Երևանի «Գյուղատնտեսական համալսարան» «Հայբուսակ», «Հյուսիսային», «Եվրասիա», «ՄՖԲ» ֆինանսական ակադեմիայի, Գյումրու թիվ 1 կրթահամալիրի, ինչպես նաև «Իմաստասեր», «Այբ» կրթական հանգույցի, «ԱԶՊԱԹ-ՎԵՏԵՐԱՆ» դատական փորձագիտության և հոգեբանության ինստիտուտի, Եղեգնաձորի «Գիտելիք համալսարան հիմնադրամի» ավագ դպրոցները: 

Հայաստանում գործող 109 ավագ դպրոցները կազմել են դպրոցների ընդհանուր թվաքանակի 7.6%-ը:

Նախորդ տարվա 18-ի փոխարեն գործել է 16 վարժարան, ինչը կազմում է հաստատությունների ընդհանուր քանակի 1.1%-ը: 

Հայաստանում գործել է 837 միջնակարգ դպրոց, ինչը կազմում է հաստատությունների ընդհանուր քանակի 58.3%-ը, որից 790-ը` մարզերում: 2011-2012 ուսումնական տարվա համեմատ` միջնակարգ դպրոցների ընդհանուր քանակն աճել է 4.8%-ով: 

Մինչև 100 սովորող ունեցող հանրակրթական ուսումնական հաստատությունները կազմում են հաստատությունների ընդհանուր քանակի 28.8%-ը: Իսկ 1001 և ավելի սովորողներ ունեցող հաստատությունները` 36.3%-ը: 

Դպրոցների օգտագործման միջին գործակիցը (ուտիլիզացիա) 53.9%-ն է, ընդ որում, ամենացածր ցուցանիշը՝ 42,4%-ը Վայոց Ձորում, իսկ ամենամեծը՝ 60.8%-ը՝ Շիրակում:

Հանրակրթական հաստատությունների շենքերի 42.7%-ը գտնվում է բավարար վիճակում, 19.7%-ն ունի ընթացիկ նորոգման կարիք և 37.6%-ը` հիմնանորոգման կարիք:

Հայաստանի հանրակրթական ուսումնական հաստատությունների քանակը ՀՀ մարզերում և մայրաքաղաք Երևանում

Վիճակագրական տվյալներ