Ամփոփ և դինամիկ աղյուսակներ, տեսակարար ցուցանիշներ

Ուս. տարի 2009-2010, 2010-2011, 2011-2012, 2012-2013, 2013-2014, 2014-2015, 2015-2016, 2016-2017

Ընդհանուր տեղեկատվություն

2011-2012 ուսումնական տարում դասարան-դպրոց հարաբերակցությունը միջինում եղել է 14.6. Երևանում` 20.4, մարզերում` 11.2-ից մինչև 16.4:

Հայաստանում սովորողների տեղ-դպրոց հարաբերակցությունը միջինում եղել է 474.7. Երևանում` 690.7, մարզերում` 302.8-ից մինչև 583.1: 

Հայաստանի հանրակրթական հաստատություններում սովորող-դասարան հարաբերակցությունը միջինում եղել է 18.4. Երևանում` 22.7, մարզերում` 12.5-ից մինչև 20.4: Սովորող-դպրոց հարաբերակցությունը միջինում եղել է 268.2. Երևանում` 461.3, մարզերում` 142.7-ից մինչև 334.1:

Հայաստանի հանրակրթական հաստատություններում ուսուցիչ-դպրոց հարաբերակցությունը միջինում եղել է 29.0. Երևանում` 42.5, մարզերում` 20.6-ից մինչև 31.7: Սովորող-ուսուցիչ հարաբերակցությունը միջինում եղել է 9.3. Երևանում` 10.9, մարզերում` 6.4-ից մինչև 10.5: 

2011-2012 ուսումնական տարում դպրոցների ինտերնետ հասանելիությունը եղել է 85.6%. Երևանում` 98.4%, մարզերում` 42.3%-ից մինչև 100%: Հայաստանի դպրոցների ինտերնետային ցանցին միացված է եղել հաստատությունների 64.9%-ը: 

2010-2011 ուսումնական տարվա համեմատ` ինտերնետի առկայությամբ հանրակրթական դպրոցների ընդհանուր քանակն աճել է 53-ով կամ 4.5%-ով, որից Երևանում այն 1-ով պակասել է, իսկ մարզերում` ավելացել 54-ով:

2011-2012 ուսումնական տարում Հայաստանի հանրակրթական դպրոցներում առկա համակարգիչների քանակը կազմել է 16535, որից Երևանում` 4849 կամ 29.3%-ը: Համակարգիչ-դպրոց հարաբերակցությունը միջինում եղել է 11.5. Երևանում` 19.0, մարզերում` 7.9-ից մինչև 12.5: Սովորող-համակարգիչ հարաբերակցությունը միջինում եղել է 23.4. Երևանում այն կազմել է 24.3, մարզերում` 17.1-ից մինչև 27.5: 2010-2011 ուսումնական տարվա համեմատ համակարգիչների քանակը հանրակրթական հաստատություններում աճել է 17.6%-ով:

Վիճակագրական տվյալներ