Ամփոփ և դինամիկ աղյուսակներ, տեսակարար ցուցանիշներ

Ուս. տարի 2009-2010, 2010-2011, 2011-2012, 2012-2013, 2013-2014, 2014-2015, 2015-2016, 2016-2017

Ընդհանուր տեղեկատվություն

Այս բաժնում ներկայացնում ենք հանրակրթության ոլորտի մի շարք ցուցանիշներ, որոնք կարևոր հիմք են տարաբնույթ վերլուծությունների և հետազոտությունների իրականացման համար:

Հանրակրթության ոլորտի կարþոր ցուցանիշներից է դպրոցների օգտագործման կամ ուտիլիզացիայի գործակիցը, որի միջինը հաշվետու ուսումնական տարում կազմել է 476.5, Երևանում՝ 743.6, մարզերում` 302.8-ից մինչև 549.1:
 
2012-2013 ուսումնական տարում մեկ դպրոցին բաժին ընկնող դասարանների թվաքանակը միջինում կազմել է 15.8. Երևանում՝ 20.9, մարզերում` 11.7-ից մինչև 19.5:

Դասարանների միջին խտությունը (սովորող/դասարան) մինչ օրս ներկայացրել ենք առանց որևէ տարանջատման՝ առանց կրթական աստիճանները հաշվի առնելու: Այդ ցուցանիշը այս տարի կազմում է միջինում 16.2. Երևանում՝ 21.2, մարզերում` 9.1-ից մինչþ 20,5: Սակայն միջազգային պրակտիկայում կիրառվող մեթոդաբանությամբ այդ ցուցանիշը հաշվարկվում է տարրական և հիմնական կրթության մակարդակներում առանձին-
առանձին: Ավագ դպրոցում, անհրաժեշտության դեպքում դասարանի միջին խտությունը հաշվարկվում է ըստ հոսքերի: 

Հայաստանի տարրական դպրոցներում դասարանի միջին խտությունը կազմել է 17.5, միջինում՝ 15.7 þ ավագ դպրոցում՝ 16:

Դպրոցների միջին խտությունը (սովորող/դպրոց) կազմել է 256.9, ընդ որում՝ Երևանում՝ 443.4, մարզերում` 135.4-ից մինչև 323.4:

Դպրոցների ինտերնետ հասանելիությունը 94.6% է. Երևանում` 99.2%, մարզերում` 84.3%-ից մինչև 100.0%: Հայաստանի կրթական ցանցին (ՀԿՑ) միացված է հաստատությունների 79.0%-ը: 

Նախորդ ուսումնական տարվա համեմատ ինտերնետի առկայությամբ հանրակրթական դպրոցների ընդհանուր քանակն աճել է 125-ով կամ 10.1%-ով:

Համակարգիչ-դպրոց հարաբերակցությունը միջինում 12.2 է. Երþանում՝ 19.7, մարզերում` 9.1-ից մինչþ 13.1: Սովորող-համակարգիչ հարաբերակցությունը միջինում 21.0 է. Երևանում այն կազմում է 22.5, մարզերում` 16.7-ից մինչþ 24,8: 2011-2012 ուսումնական տարվա համեմատ 
համակարգիչների քանակը հանրակրթական հաստատություններում աճել է 6.1%-ով: 

ՀԿՑ-ին միացված Հայաստանի հանրակրթական ուսումնական հաստատությունների թվաքանակը ՀՀ մարզերում և մայրաքաղաք Երևանում

Վիճակագրական տվյալներ