Ուսուցիչներ

Ուս. տարի 2009-2010, 2010-2011, 2011-2012, 2012-2013, 2013-2014, 2014-2015, 2015-2016, 2016-2017

Ընդհանուր տեղեկատվություն

2011-2012 ուսումնական տարում հանրակրթական ուսումնական հաստատություններում աշխատել է 41757 ուսուցիչ, որից 6640-ը կամ 15.9%-ը` տղամարդ, իսկ 35117-ը կամ 84.1%-ը` կին: Պետական ուսումնական հաստատություններում աշխատել է 40715 ուսուցիչ, որից 6460-ը կամ 15.9%-ը` տղամարդ, իսկ 34255-ը կամ 84.1%-ը` կին: Ոչ պետական ուսումնական հաստատություններում աշխատել է 1042 ուսուցիչ, որից 180-ը կամ 17.3%-ը` տղամարդ, իսկ 862-ը կամ 82.7%-ը` կին:

2011-2012 ուսումնական տարում ընդհանուր հանրակրթական դպրոցներում աշխատել է 40340 ուսուցիչ կամ ուսուցիչների ընդհանուր թվաքանակի 96.6%-ը, որից 39328-ը կամ 97.5%-ը` պետական: 2010-2011 ուսումնական տարվա համեմատ ընդհանուր Հանրակրթական դպրոցներում ուսուցիչների ընդհանուր թվաքանակն աճել 0.6%-ով:

2011-2012 ուսումնական տարում մասնագիտացված հանրակրթական դպրոցներում աշխատել է 544 ուսուցիչ կամ ուսուցիչների ընդհանուր թվաքանակի 1.3%-ը, որից 514-ը`պետական: 2010-2011 ուսումնական տարվա համեմատ մասնագիտացված Հանրակրթական դպրոցներում ուսուցիչների ընդհանուր թվաքանակն աճել է 33.6%-ով:

2011-2012 ուսումնական տարում հատուկ հանրակրթական դպրոցներում աշխատել է 873 ուսուցիչ կամ ուսուցիչների ընդհանուր թվաքանակի 2.1%-ը: 2010-2011 ուսումնական տարվա համեմատ հատուկ Հանրակրթական դպրոցներում ուսուցիչների ընդհանուր թվաքանակը նվազել է 4.7%-ով: 

2011-2012 ուսումնական տարում տարրական դպրոցներում աշխատել է 100 ուսուցիչ կամ ուսուցիչների ընդհանուր թվաքանակի 0.2%-ը, որից 36-ը` պետական, 64-ը` ոչ պետական:

2011-2012 ուսումնական տարում հիմնական դպրոցներում աշխատել է 15422 ուսուցիչ կամ ուսուցիչների ընդհանուր թվաքանակի 36.9%-ը, որից 15350-ը` պետական, 72-ը` ոչ պետական: 

2011-2012 ուսումնական տարում ավագ դպրոցներում աշխատել է 4992 ուսուցիչ կամ ուսուցիչների ընդհանուր թվաքանակի 11.9%-ը, որից 4842-ը` պետական, 150-ը` ոչ պետական:

2011-2012 ուսումնական տարում վարժարաններում աշխատել է 621 ուսուցիչ կամ ուսուցիչների ընդհանուր թվաքանակի 1.5%-ը, որից 540-ը` պետական, իսկ 81-ը` ոչ պետական:

2011-2012 ուսումնական տարում միջնակարգ դպրոցներում աշխատել է 20622 ուսուցիչ կամ ուսուցիչների ընդհանուր թվաքանակի 49.4%-ը, որից 19947-ը` պետական, իսկ 675-ը` ոչ պետական: 

2011-2012 ուսումնական տարում հանրակրթական ուսումնական հաստատություններում աշխատել է բարձրագույն կրթություն ունեցող 36028 ուսուցիչ կամ ուսուցիչների ընդհանուր թվաքանակի 86.3%-ը, որից 30530-ը կամ 86.9%-ը` կանայք: 2010-2011 ուսումնական տարվա համեմատ` բարձրագույն կրթություն ունեցող ուսուցիչների ընդհանուր թվաքանակն աճել է 817-ով կամ 2.3%-ով, որից 509-ը կամ 1.7%-ը`կանայք: 173 ուսուցիչ կամ ուսուցիչների ընդհանուր թվաքանակի 0.4%-ն ունեցել են միջնակարգ կրթություն, որից 68-ը կամ 0.2%-ը` կանայք: 

2011-2012 ուսումնական տարում 2256 ուսուցիչ կամ ուսուցիչների ընդհանուր թվաքանակի 5.4%-ը եղել են մինչև 25 տարեկան, որից 1881-ը կամ 5.4%-ը` կանայք: 838 ուսուցիչ կամ ուսուցիչների ընդհանուր թվաքանակի 2.0%-ը եղել են 65 և ավելի տարիքի, որից 502-ը կամ 1.4%-ը` կանայք: 38663 կամ 92.6% ուսուցիչ եղել են 25-64 տարեկան: 

2011-2012 ուսումնական տարում 6936 ուսուցիչ կամ ուսուցիչների ընդհանուր թվաքանակի 16.6%-ն աշխատել են 1.01-1.25 դրույքաչափով, որից 5385-ը կամ 12.9%-ը` կանայք: Հանրակրթական ուսումնական հաստատություններում աշխատող 32260 ուսուցիչ կամ ուսուցիչների ընդհանուր թվաքանակի 77.3%-ն աշխատել են 0.25-1.00 դրույքաչափով, իսկ 2561-ը կամ 6.1%-ը` 1.26-1.50 դրույքաչափով:

Վիճակագրական տվյալներ