Ուսուցիչներ

Ուս. տարի 2009-2010, 2010-2011, 2011-2012, 2012-2013, 2013-2014, 2014-2015, 2015-2016, 2016-2017

Ընդհանուր տեղեկատվություն

2012-2013 ուսումնական տարում Հայաստանի պետական և ոչ պետական հանրակրթական ուսումնական հաստատություններում աշխատել է 40830 ուսուցիչ, որոնց 84.3%-ը` կին: Պետական ուսումնական հաստատություններում աշխատել է 39556 ուսուցիչ, որից կանայք կազմել են 84.3%: 

Նախորդ ուսումնական տարվա համեմատ հանրակրթական դպրոցներում ուսուցիչների ընդհանուր թվաքանակը նվազել է 2.2%-ով՝ պայմանավորված 
դպրոցների քանակի նվազեցմամբ:

12 տարրական դպրոցներում աշխատել է 101 ուսուցիչ կամ ուսուցիչների ընդհանուր թվաքանակի 0.2%-ը:

461 հիմնական դպրոցներում աշխատել է 13587 ուսուցիչ կամ ուսուցիչների ընդհանուր թվաքանակի 33.6%-ը: 

109 ավագ դպրոցներում աշխատել է 4424 ուսուցիչ կամ ուսուցիչների ընդհանուր թվաքանակի 10.8%-ը:

16 վարժարաններում աշխատել է 518 ուսուցիչ կամ ուսուցիչների ընդհանուր թվաքանակի 1.3%-ը:

837 միջնակարգ դպրոցներում հաշվետու ուսումնական տարում աշխատել է 22089 ուսուցիչ կամ ուսուցիչների ընդհանուր թվաքանակի 54.1%-ը:

Բարձրագույն կրթությամբ ուսուցիչների թվաքանակը կազմել է ուսուցիչների ընդհանուր թվաքանակի 87%-ը, որից մանկավարժական կրթությամբ՝ 80.2%: Միջնակարգ կրթությամբ ուսուցիչները կազմել է 0.4%: 

2011-2012 ուսումնական տարում վերապատրաստվել են ուսուցիչների 18.6%-ը և ատեստավորվել շուրջ 33%-ը: 

Այս տարի ունենք տվյալներ նաþ տարակարգ ունեցող ուսուցիչների վերբերյալ. ՀՀ-ում կան առաջին տարակարգ ունեցող 728 ուսուցիչ, կամ ընդհանուրի 1.8%-ը:

Հայաստանի հանրակրթական ուսումնական հաստատություններում ուսուցիչների թվաքանակը ՀՀ մարզերում և մայրաքաղաք Երևանում

Վիճակագրական տվյալներ