Երևան

Ուս. տարի 2009-2010, 2010-2011, 2011-2012, 2012-2013, 2013-2014, 2014-2015, 2015-2016, 2016-2017

Ընդհանուր տեղեկատվություն

Հանրակրթական ուսումնական հաստատություններ

2011-2012 ուսումնական տարում Երևանում գործել է հանրակրթական ծրագրեր իրականացնող 255 ուսումնական հաստատություն, ինչը կազմել է հաստատությունների ընդհանուր քանակի 17.7%-ը, որից 219-ը` պետական, իսկ 36-ը` ոչ պետական:

2011-2012 ուսումնական տարում Երևանում գործել է 235 ընդհանուր հանրակրթական դպրոց, որից 200-ը` պետական, իսկ 35-ը` ոչ պետական: 2010-2011 ուսումնական տարվա համեմատ ընդհանուր հանրակրթական դպրոցների քանակն աճել է 5.4%-ով: 

2011-2012 ուսումնական տարում Երևանում գործել է 7 մասնագիտացված հանրակրթական դպրոց, որից 6-ը` պետական, իսկ 1-ը` ոչ պետական: 2010-2011 ուսումնական տարվա համեմատ մասնագիտացված հանրակրթական դպրոցների քանակն աճել է 40%-ով: 

2011-2012 ուսումնական տարում Երևանում գործել է 13 պետական հատուկ հանրակրթական դպրոց: Ոչ պետական հատուկ հանրակրթական դպրոցներ Երևանում չեն գործել: 2010-2011 ուսումնական տարվա համեմատ հատուկ հանրակրթական դպրոցների ընդհանուր քանակը մնացել է անփոփոխ:

2011-2012 ուսումնական տարում Երևանում գործել է 4 ոչ պետական տարրական դպրոց: Պետական տարրական դպրոցներ Երևանում չեն գործել: 2010-2011 ուսումնական տարվա համեմատ տարրական դպրոցների ընդհանուր քանակը մնացել է անփոփոխ: 

2011-2012 ուսումնական տարում Երևանում գործել է 158 հիմնական դպրոց, որից 154-ը` պետական, 4-ը` ոչ պետական: 2010-2011 ուսումնական տարվա համեմատ հիմնական դպրոցների ընդհանուր քանակն աճել է 3.3%-ով:

2011-2012 ուսումնական տարում Երևանում գործել է 48 ավագ դպրոց, որից 41-ը` պետական և 7-ը` ոչ պետական: 2010-2011 ուսումնական տարվա համեմատ ավագ դպրոցների ընդհանուր քանակն աճել է 11.6%-ով: 

2011-2012 ուսումնական տարում Երևանում գործել է 40 միջնակարգ դպրոց, որից 21-ը` պետական, իսկ 19-ը` ոչ պետական: 2011-2012 ուսումնական տարվա համեմատ միջնակարգ դպրոցների ընդհանուր քանակը նվազել է 21.6%-ով: 

2011-2012 ուսումնական տարում Երևանում գործել է 5 վարժարան, որից 3-ը` պետական, իսկ 2-ը` ոչ պետական: 2011-2012 ուսումնական տարվա համեմատ վարժարանների ընդհանուր քանակը նվազել է 37.5%-ով:

2011-2012 ուսումնական տարում մինչև 100 սովորող ունեցող հաստատությունները կազմել են Երևանի հանրակրթական ուսումնական հաստատությունների ընդհանուր քանակի 12.2%-ը, իսկ 1001 և ավելիսովորող ունեցող հաստատությունները` 8.2%-ը:

2011-2012 ուսումնական տարում Երևանի հաստատությունների 8.2%-ն ունեցել է շենքի ընթացիկ նորոգման, 43.5%-ը` հիմնանորոգման կարիք, իսկ 48.2%-ը գտնվել է բավարար վիճակում:
 
2011-2012 ուսումնական տարում 251 կամ 98.4% հանրակրթական ուսումնական հաստատություն միացված է եղել ինտերնետին: 2010-2011 ուսումնական տարվա համեմատ` այն աճել է 1,1%-ով: 

2011-2012 ուսումնական տարում 217 կամ 85.1%-ը հանրակրթական ուսումնական հաստատություն միացված է եղել Հայաստանի դպրոցների ինտերնետային ցանցին (ՀԴԻՑ): 2010-2011 ուսումնական տարվա համեմատ` այն աճել է 0.9%-ով:


Սովորողներ

2011-2012 ուսումնական տարում Երևանի հաստատություններ հաճախել է 117629 սովորող, որից 61039-ը` տղա, 56590-ը` աղջիկ: 2010-2011 ուսումնական տարվա համեմատ սովորողների քանակն աճել է 3.7%-ով:
 
2011-2012 ուսումնական տարում պետական հաստատություններ հաճախել է 113024 սովորող, որից` 58492-ը կամ 51.8%-ը` տղա և 54532-ը կամ 48.2%-ը` աղջիկ, իսկ ոչ պետական` 4605 սովորող, որից 2547-ը կամ 55.3%-ը` տղա և 2058-ը կամ 44.7%` աղջիկ: 

2011-2012 ուսումնական տարում ընդհանուր դպրոցներ հաճախել է 113657 սովորող կամ սովորողների ընդհանուր թվաքանակի 96.6%-ը, որից 109080-ը` պետական, իսկ 4577-ը` ոչ պետական: 2010-2011 ուսումնական տարվա համեմատ սովորողների ընդհանուր թվաքանակն ընդհանուր հանրակրթական դպրոցներում աճել է 3825-ով կամ 3.5%-ով:
 
2011-2012 ուսումնական տարում մասնագիտացված հանրակրթական դպրոցներ հաճախել է 2499 սովորող կամ սովորողների ընդհանուր թվաքանակի 2.1%-ը, որից 2471-ը` պետական, իսկ 28-ը` ոչ պետական: 2010-2011 ուսումնական տարվա համեմատ սովորողների ընդհանուր թվաքանակը մասնագիտացված հանրակրթական դպրոցներում աճել է 491-ով կամ 24.5%-ով: 

2011-2012 ուսումնական տարում պետական հատուկ հանրակրթական դպրոցներ հաճախել է 1473 սովորող կամ սովորողների ընդհանուր թվաքանակի 1.3%-ը: 2010-2011 ուսումնական տարվա համեմատ սովորողների ընդհանուր թվաքանակը հատուկ հանրակրթական դպրոցներում նվազել է 132-ով կամ 8.2%-ով: 

2011-2012 ուսումնական տարում ոչ պետական տարրական դպրոցներ հաճախում է 412 սովորող կամ սովորողների ընդհանուր թվաքանակի 0.4%-ը: 2010-2011 ուսումնական տարվա համեմատ տարրական դպրոցներում սովորողների ընդհանուր թվաքանակն աճել է 115-ով կամ 38.7%-ով:

2011-2012 ուսումնական տարում հիմնական դպրոցներ հաճախել է 78484 սովորող կամ սովորողների ընդհանուր թվաքանակի 66.7%-ը, որից 78170-ը` պետական, իսկ 314-ը` ոչ պետական: 2010-2011 ուսումնական տարվա համեմատ հիմնական դպրոցներում սովորողների ընդհանուր թվաքանակն աճել է 1731-ով կամ 2.3%-ով:
 
2011-2012 ուսումնական տարում ավագ դպրոցներ հաճախել է 24755 սովորող կամ սովորողների ընդհանուր թվաքանակի 21%-ը, որից 24158-ը` պետական, իսկ 597-ը` ոչ պետական: 2010-2011 ուսումնական տարվա համեմատ ավագ դպրոցներում սովորողների ընդհանուր թվաքանակն աճել է 3671-ով կամ 17.4%-ով: 

2011-2012 ուսումնական տարում վարժարաններ հաճախել է 2105 սովորող կամ սովորողների ընդհանուր թվաքանակի 1.8%-ը, որից 1576-ը` պետական, իսկ 529-ը` ոչ պետական: 2010-2011 ուսումնական տարվա համեմատ վարժարաններում սովորողների թվաքանակը նվազել է 184-ով կամ 8%-ով: 

2011-2012 ուսումնական տարում միջնակարգ դպրոցներ հաճախել է 11873 սովորող կամ սովորողների ընդհանուր թվաքանակի 10.1%-ը, որից 9120-ը` պետական, իսկ 2753-ը` ոչ պետական: 2010-2011 ուսումնական տարվա համեմատ միջնակարգ դպրոցներում սովորողների ընդհանուր թվաքանակը նվազել է 1149-ով կամ 8.8%-ով:

2011-2012 ուսումնական տարում տարրական դասարաններ (1-4) հաճախել է 44862 սովորող կամ սովորողների ընդհանուր թվաքանակի 38.1%-ը, որից 52.7%-ը` տղա, իսկ 47.3%-ը` աղջիկ: 2010-2011 ուսումնական տարվա համեմատ տարրական դասարաններում սովորողների ընդհանուր թվաքանակն աճել է 1.9%-ով:
 
2011-2012 ուսումնական տարում միջին դասարաններ (5-9) հաճախել է 47300 սովորող կամ սովորողների ընդհանուր թվաքանակի 40.2%-ը, որից 52.9%-ը` տղա, իսկ 47.1%-ը` աղջիկ: 2010-2011 ուսումնական տարվա համեմատ միջին դասարաններում սովորողների ընդհանուր թվաքանակը նվազել է 4.6%-ով:

2011-2012 ուսումնական տարում ավագ դասարաններ (10-12) հաճախել է 25467 սովորող կամ սովորողների ընդհանուր թվաքանակի 21.7 %-ը, որից 51.3%-ը` տղա, իսկ 48.7%-ը` աղջիկ: 2010-2011 ուսումնական տարվա համեմատ ավագ դասարաններում սովորողների ընդհանուր թվաքանակն աճել է 28.5%-ով:


Ուսուցիչներ

2011-2012 ուսումնական տարում Երևանի հաստատություններում աշխատել է 10832 ուսուցիչ, որից 1214-ը կամ 11.2%-ը` տղամարդ, իսկ 9618-ը կամ 88.8%-ը` կին: Պետական հաստատություններում աշխատել է 9980 ուսուցիչ, որից 1059-ը կամ 10.6%-ը`տղամարդ, իսկ 8921-ը կամ 89.4%-ը` կին: Ոչ պետական ուսումնական հաստատություններում աշխատել է 852 ուսուցիչ, որից 155-ը կամ 18.2%-ը` տղամարդ, իսկ 697-ը կամ 81.8%-ը` կին:

2011-2012 ուսումնական տարում ընդհանուր հանրակրթական դպրոցներում աշխատել է 9990 ուսուցիչ կամ ուսուցիչների ընդհանուր թվաքանակի 92.2%-ը, որից 9149-ը` պետական: 2010-2011 ուսումնական տարվա համեմատ ընդհանուր հանրակրթական դպրոցներում ուսուցիչների թվաքանակն աճել է 2.7%-ով:

2011-2012 ուսումնական տարում մասնագիտացված հանրակրթական դպրոցներում աշխատել է 390 ուսուցիչ կամ ուսուցիչների ընդհանուր թվաքանակի 3.6%-ը, որից 379-ը` պետական: 2010-2011 ուսումնական տարվա համեմատ մասնագիտացված հանրակրթական դպրոցներում ուսուցիչների ընդհանուր թվաքանակն աճել է 27.4%-ով:

2011-2012 ուսումնական տարում հատուկ հանրակրթական դպրոցներում աշխատել է 452 ուսուցիչ կամ ուսուցիչների ընդհանուր թվաքանակի 4.2%-ը: 2010-2011 ուսումնական տարվա համեմատ հատուկ հանրակրթական դպրոցներում ուսուցիչների ընդհանուր թվաքանակը նվազել է 3.8%-ով: 

2011-2012 ուսումնական տարում պետական տարրական դպրոցներում աշխատել է 64 ուսուցիչ կամ ուսուցիչների ընդհանուր թվաքանակի 0.6%-ը:

2011-2012 ուսումնական տարում հիմնական դպրոցներում աշխատել է 6671 ուսուցիչ կամ ուսուցիչների ընդհանուր թվաքանակի 61.6%-ը, որից 6599-ը` պետական, 72-ը` ոչ պետական: 

2011-2012 ուսումնական տարում ավագ դպրոցներում աշխատել է 2226 ուսուցիչ կամ ուսուցիչների ընդհանուր թվաքանակի 20.6%-ը, որից 2085-ը` պետական, 141-ը` ոչ պետական:

2011-2012 ուսումնական տարում վարժարաններում աշխատել է 334 ուսուցիչ կամ ուսուցիչների ընդհանուր թվաքանակի 3.1%-ը, որից 253-ը` պետական, իսկ 81-ը` ոչ պետական:

2011-2012 ուսումնական տարում միջնակարգ դպրոցներում աշխատել է 1537 ուսուցիչ կամ ուսուցիչների ընդհանուր թվաքանակի 14.1%-ը, որից 1043-ը` պետական, իսկ 494-ը` ոչ պետական: 

2011-2012 ուսումնական տարում Երևանի հանրակրթական ուսումնական հաստատություններում աշխատել է բարձրագույն կրթություն ունեցող 9940 ուսուցիչ կամ ուսուցիչների ընդհանուր թվաքանակի 91.8%-ը, որից 8896-ը կամ 82.1%-ը` կանայք: 2010-2011 ուսումնական տարվա համեմատ բարձրագույն կրթություն ունեցող ուսուցիչների թվաքանակն աճել է 3.7%-ով, որից 219-ը կամ 2.5%-ը` կանայք: 26 ուսուցիչ կամ ուսուցիչների ընդհանուր թվաքանակի 0.2%-ն ունեցել է միջնակարգ կրթություն, որից 11-ը կամ 0.1%-ը` կանայք: 

Վիճակագրական տվյալներ