Երևան

Ուս. տարի 2009-2010, 2010-2011, 2011-2012, 2012-2013, 2013-2014, 2014-2015, 2015-2016, 2016-2017

Ընդհանուր տեղեկատվություն

Հանրակրթական ուսումնական հաստատություններ

2012-2013 ուսումնական տարում Երևանում գործել է հանրակրթական ծրագրեր իրականացնող 253 ուսումնական հաստատություն, ինչը կազմում է հաստատությունների ընդհանուր քանակի 17.7%-ը, որից 216-ը` պետական:

Հաստատություններից 233-ը ընդհանուր հանրակրթական դպրոցներ են, որոնց թվաքանակը 2011-2012 ուսումնական տարվա համեմատ նվազել է  0.9%-ով, իսկ գործող 7 մասնագիտացված և  13 հանրակրթական դպրոցների քանակը նախորդ ուսումնական տարվա համեմատ չի փոփոխվել:

Հաշվետու տարում Երևանում գործել է 1 ոչ պետական տարրական դպրոց, 155 հիմնական դպրոց, 44 ավագ դպրոց: 2011-2012  ուսումնական տարվա համեմատ` հիմնական և ավագ դպրոցների թվաքանակները նվազել են: Նվազումը  պայմանավորված է ուսումնական հաստատություններում իրականացվող կրթական ծրագրերի աստիճանի փափոխության արդյունքում միջնակարգ դպրոցների ավելացմամբ: Վերջիններս, նախորդ տարվա համեմատությամբ ավելացել են 17.5%-ով: Մեկով  ավելացել է նաև Երևանի վարժարանների թիվը:

Մինչև 100 սովորող ունեցող հաստատությունները կազմում են Երևանի հանրակրթական ուսումնական հաստատությունների ընդհանուր քանակի 12.6%-ը, իսկ 1001 և ավելի սովորող ունեցող հաստատությունները` 8.7%-ը:

Մայրաքաղաքի ուսումնական հաստատությունների 10.3%-ն ունի շենքի ընթացիկ նորոգման, 39.5%-ը` հիմնանորոգման կարիք, իսկ դրանց 50.2%-ը գտնվում է բավարար վիճակում: 
Երևանի 251 (կամ 99.2%-ը) դպրոց միացված է ինտերնետին: Հայաստանի կրթական ցանցին է միացված 204 (կամ 94.4%-ը) հանրակրթական ուսումնական հաստատություն:

 

Սովորողներ

Երևանի 253 հաստատություն հաճախել է 112183 սովորող, որից 57878-ը`տղա:  Սովորողների 94.6%  հաճախել են պետական հանրակրթական դպրոցներ:

Հաշվետու տարում մասնագիտացված հանրակրթական  դպրոցներ հաճախել են 2933  կամ Երևանի սովորողների ընդհանուր թվաքանակի 2.6%-ը, իսկ հատուկ հանրակրթական դպրոցներ՝ 1454 կամ սովորողների ընդհանուր թվաքանակի 1.3%-ը: 2011-2012 ուսումնական տարվա համեմատ` սովորողների ընդհանուր թվաքանակը հատուկ հանրակրթական դպրոցներում նվազել է 19-ով կամ 1.3%-ով, որն արդեն նշել էինք, պայմանավորված է ներառական կրթության ընդլայնմամբ:

2012-2013 ուսումնական տարում Երևանի հիմնական դպրոցներում սովորողների թվաքանակը կազմել է 72566, ավագ դպրոցներում՝ 23028, վարժարաններում՝ 1639 , իսկ միջնակարգ դպրոցներում՝ 14929:

Երևանի հանրակրթական ուսումնական հաստատությունների տարրական դասարաններում հաշվետու տարում սովորել է 45115 երեխա,  կամ սովորողների ընդհանուր թվաքանակի 40.2%-ը: Նախորդ ուսումնական տարվա համեմատ` տարրական դասարաններում սովորողների ընդհանուր թվաքանակն աճել է 0.6%-ով: 

Միջին դասարաններում սովորողների թիվը կազմել է 45063 կամ սովորողների ընդհանուր  թվաքանակի 40.2%-ը: Միջին դպրոցում ընդգրկվածության ցուցանիշը շարունակում է մնալ ցածր: Այն պայմանավորված է 2006 թվականին 12-ամյա կրթության անցման կապակցությամբ երկու առաջին դասարանների կազմավորմամբ, որի արդյունքում ներկայումս 7-րդ դասարանում ունենք համապատասխան տարիքային խմբի համեմատությամբ թերի համալրված դասարան: Միջին դպրոցում այդ խնդիրը կլուծվի 2014-2015 ուստարում, երբ այդ դասարանը կավարտի հիմնական դպրոցը: 

Ավագ դասարաններում սովորել է 22005 երեխա կամ սովորողների ընդհանուր թվաքանակի 19.6%-ը:


Ուսուցիչներ

Երևանի հանրակրթական ուսումնական հաստատություններում 2012-2013 ուսումնական տարում աշխատել է 10450 ուսուցիչ, որից 1138-ը կամ 10.9%-ը` տղամարդ: Պետական հաստատություններում նրանց թիվը կազմել է 9416 :

Բարձրագույն կրթություն ունեցող ուսուցիչների թիվը կազմել 9625 կամ ուսուցիչների ընդհանուր թվաքանակի 92.1%-ը, որից  8636-ը կամ 89.7%-ը՝ կանայք:  25 ուսուցիչ կամ ուսուցիչների ընդհանուր թվաքանակի 0.1%-ն ունի միջնակարգ կրթություն, որից 10-ը` կանայք:

 

Վիճակագրական տվյալներ